Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նամակ է հղել վարչապետին, ոստիկանության պետին, Մարդու իրավունքների պաշտպանին: Նամակում ասվում է.«ՀՀ վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին
ՀՀ ոստիկանության պետ պարոն Վլադիմիր Գասպարյանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին
Հարգելի գործընկերներ,
Սևան քաղաքի բնակիչներից հենց նոր ահազանգ ստացանք Սևանի քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցների կողմից ապրիլի 9-ին` ժամը 11:00-ին, Ազատության հրապարակում հանուն Նոր Հայաստանի երդմնակալության իրազեկման թռուցիկների տարածումը խոչընդոտելու փաստի մասին:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ շտապ միջոցներ ձեռնարկել վերացնելու խոչընդոտները ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները իրացնելու հարցում և պատասխանատվության ենթարկել օրինախախտներին:
Հարգանոք՝ Զարուհի Փոստանջյան
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար»