Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսին կարող է ժամանակվորապես չխաղալ Արգենտինայի հավաքականում: 

Ֆուտբոլիստը կարող է խնդրել Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյին՝  իրեն չհրավիրել 2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին:

Ole-ի փոխանցմամբ՝ 28-ամյա ֆուտբոլիստի նման որոշման պատճառ կարող է դառնալ երկրպագուների ագրեսիվ վերաբերմունքը նրա ընտանիքի նկատմամբ՝ Արգենտինայի հավաքականի՝ 2014 թվականի Աշխարհի առաջնության և 2015 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչներում կրած պարտություններից հետո: