Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսին կարող է ժամանակվորապես չխաղալ Արգենտինայի հավաքականում:
Ֆուտբոլիստը կարող է խնդրել Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյին՝ իրեն չհրավիրել 2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին:
Ole-ի փոխանցմամբ՝ 28-ամյա ֆուտբոլիստի նման որոշման պատճառ կարող է դառնալ երկրպագուների ագրեսիվ վերաբերմունքը նրա ընտանիքի նկատմամբ՝ Արգենտինայի հավաքականի՝ 2014 թվականի Աշխարհի առաջնության և 2015 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչներում կրած պարտություններից հետո: