- Գերման Ստերլիգովը կողմնակից է ժամանակագրության, համաձայն որի Հիսուս Քրիստոսը ծնվել է ոչ թե մթա 5508թ.-ին այլ 5500թ.-ին: Նա հիմնվում է «յուլիանյան» օրացույցի վրա, որում ավելացված է, նրա կարծիքով, բացակայող 8 տարին: Օրինակ, իր կայքի գրանցման ամսաթվում նա նշել է՝ «29.05.2018 մթ (11.06.2010 ձեր դարաշրջան)»:
- 2010թ.-ի դեկտեմբերի 13-ին նա բաց նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, որով առաջարկում էր վաճառել Ռուսաստանի տարածքը՝ Սախալինից մինչ Ուրալ, օտար պետությունների: Ավելի ուշ՝ 2013թ.-ին, նա կրկին արծարծեց այս թեման իր բլոգում՝ ավելացնելով նաև Բելոռուսի և Ուկրաինայի հետ միավորվելու առաջարկը:
- Թատրոնը և կինոն Ստերլիգովը համարում է «սատանայի դպրոց»:
- Հանդիսանում է մորուքը սափրելու «ոխերիմ թշնամի» և համարում է դա վատ օրինակ երեխաների համար:
- Չափազանց բացասականորեն է վերաբերում գիտությանը և կոչ է անում սպանել բոլոր գիտնականներին, ովքեր, ըստ նրա, առաջացրեցին էկոլոգիական ճգնաժամ և մարդկանց դեգրադացում:
Նշենք նաև, որ ռուս մեծահարուստ գործարար Գերման Ստերլիգովը ընտանիքի հետ տեղափոխվել և ապրում է Լեռնային Ղարաբաղում։