ԼՂ-ում գտնվող մեծահարուստ ձեռնարկատեր Գերման Ստերլիգովը հուլիսի 16-ին Ղարաբաղից կվերադառնա Մոսկվա: Այս մասին, այսօր հայտարարել է անձամբ Ստերլիգովը և որպես իր խոսքերի հավաստիացում, նա լրագրողներին ցույց է տվել օդանավի տոմսը:
Այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ռուսաստանցի գործարարը նշել է Ռուսաստանից հապշտապ հեռանալու պատճառը: Նրա խոսքով, ինքը երկար ժամանակ իր անձի հասցեին սպառնալիքներ է ստացել: Նա նաև հստակեցրել է, որ սկզբում պլանավորում էր հեռանալ Բելառուս:
Նշենք նաև, որ Լևոն Հայրապետյանը 8 ձի է նվիրել գործարար Ստերլիգովին: Ձիերից մի քանիսը բերվել են Մեծ Բրիտանիայից և Հոլանդիայից: