Էվան Շպիգելը 25-ամյա մի երիտասարդ է, ում «Ֆորբս»-ը ճանաչել է ամենաերիտասարդ միլիարդատերը: Վերինս ծնունդով Լոս Անջելեսից է, սովորել է Սթենդֆորդի համալսարանում և սկսել է աշխատել «Snapchat» ծառայության վրա դեռ ուսանողական տարիներից: Նա ապրում է միլիարդատերերին բնորոշ շքեղ կյանքով՝ վարում է «Ferrari», ճամփորդում և հանդիպում մոլորակի ամենագեղեցիկ մոդելների հետ: Այս անգամ նրա կողքին նկատվել է ամենագեղեցիկ և ցանկալի մոդելներից մեկը՝ Միրանդa Քերը: 32-ամյա մոդելը, ինչպես երևում է, զուր չի վատնում իր ժամանակը և չի էլ թաքցում իր նոր հարաբերությունները ամենացանկալի փեսացուներից մեկի հետ: Ինչևիցե, միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպես կզարգանան սիրահարների հարաբերությունները: