Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասն առաջին խաղն է անցկացրել պորտուգալական «Պորտուի» կազմում:
Ակումբի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին այսօր դարպասապահին ներառել է «Դայսբուրգի» հետ ընկերական խաղի մեկնարկային կազմում:
Իկերը կարողացել է առաջին խաղում անառիկ պահել սեփական դարպասը:
Հիշեցնենք, որ այս ամսվա 12-ին «Պորտուն» հայտարարել էր Կասիլյասի հետ 2 (+1) տարով պայմանագրի կնքման մասին: