Մադրիդի «Ռեալի»  նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասն առաջին խաղն է անցկացրել պորտուգալական «Պորտուի» կազմում:

Ակումբի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին այսօր դարպասապահին ներառել է «Դայսբուրգի» հետ ընկերական խաղի մեկնարկային կազմում:

Իկերը կարողացել է առաջին խաղում անառիկ պահել սեփական դարպասը:

Հիշեցնենք, որ այս ամսվա 12-ին «Պորտուն» հայտարարել էր Կասիլյասի հետ 2 (+1) տարով պայմանագրի կնքման մասին: