Քիչ առաջ Ազատության հրապարակում էլ իր հերթին երդվեց «ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Սա իմ կյանքի վերջին երդումն է»,-ասաց նա և ավելացրեց, որ թեկուզ Ազատության հրապարակում չկա Աստվածամոր ավետարան, երեսուն արծաթ, կեղծ ելույթներ, բայց դրա փոխարեն այնտեղ է ժողովուրդը:
«Այսօր ես լուծարում եմ իմ կապերը անօրինական իշխանության հետ և հայտարարում, որ չենք ճանաչում, չենք վախենում, չենք վաճառվում, չենք նահանջում »,-ասաց Հովհաննիսյանը իր ձեռքին պահելով սահամանադրությունը:
«Մենք Հայասատանի 4-րդ հանրապետուության քաղաքացիներս երդվում ենք մեր պետության սահամանադրությամբ, որ մենք պայքարելու ենք սիրով, հավատով և չենք հոգնելու և չենք հիասթափվելու, հույս ենք տալու իրար և ուժ ենք տալու իրար մենք հաղթելու ենք: Մենք նոր Հայաստանի հպարտ, քաղաքացիներս սուրբ Արարատի շուքի ներքո կառուցելու ենք մեր հայրենիքը , որտեղից չեն փախչելու մեր եղբայրները, որտեղ կա ապագա, կա աշխատանք, կա ընտրված նախագահ, արդար իշխանություն, երջանիկ ժողովուրդ»,-ասաց Հանհաննիսյանը և ավելացրեց, որ այն քաղաքացիները, որոնք չեն հանձնվել կարող են միանալ իրեն:
« Ժամը 18:00-ին Ազատության հարապարակում, ով քաջ է ով չի վախենում թող գա ասյտեղ. սերիալներ նայելու փոխարեն, քանի որ մենք մեր պատմությունը միասին ենք կերտելու »-, եզրափակեց Հովհաննիսյանը: