Քիչ առաջ Ազատության հրապարակում էլ իր հերթին երդվեց «ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Սա իմ կյանքի վերջին երդումն է»,­-ասաց նա և ավելացրեց, որ թեկուզ Ազատության հրապարակում չկա Աստվածամոր ավետարան, երեսուն արծաթ, կեղծ ելույթներ, բայց դրա փոխարեն այնտեղ է ժողովուրդը:

  «Այսօր ես լուծարում եմ իմ կապերը անօրինական իշխանության հետ և հայտարարում, որ չենք ճանաչում, չենք վախենում, չենք վաճառվում, չենք նահանջում »,-­ասաց Հովհաննիսյանը իր ձեռքին պահելով սահամանադրությունը:

 «Մենք Հայասատանի 4-րդ  հանրապետուության քաղաքացիներս երդվում ենք մեր պետության սահամանադրությամբ, որ մենք պայքարելու ենք սիրով, հավատով և չենք հոգնելու և չենք հիասթափվելու, հույս ենք տալու իրար և ուժ ենք տալու իրար մենք հաղթելու ենք: Մենք նոր Հայաստանի հպարտ, քաղաքացիներս սուրբ Արարատի շուքի ներքո կառուցելու ենք մեր  հայրենիքը , որտեղից չեն փախչելու մեր եղբայրները, որտեղ կա ապագա, կա աշխատանք, կա ընտրված նախագահ, արդար իշխանություն, երջանիկ ժողովուրդ»,­-ասաց Հանհաննիսյանը և ավելացրեց, որ այն քաղաքացիները, որոնք չեն հանձնվել կարող են միանալ իրեն:

« Ժամը 18:00-ին Ազատության հարապարակում, ով քաջ է ով չի վախենում թող գա ասյտեղ. սերիալներ նայելու փոխարեն, քանի որ մենք մեր պատմությունը միասին ենք կերտելու »-,­ եզրափակեց Հովհաննիսյանը: