Ամփոփում
Հիմք ընդունելով ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմերի տիրապետման տակ առկա ռազմատեխնիկայի ընդհանուր բնույթ, դրա ձեռք բերմանն ուղղված ռազմական ծախսերի չափը, ինչպես նաև զինված ուժերում և մասնավորապես շփման գծում առկա կորուստների քանակի վերաբերյալ մեր ներկայացրած նախորդ (Հղում 1, հղում 2, հղում 3) դիտարկումները` կարող ենք արձանագրել, որ ռազմական հարաբերակցությունը ԼՂ հակամարտության գոտում ունի մոտավորապես հետևյալ բնույթը:
Ռազմատեխնիկական հարաբերակցության ոլորտում Ադրբեջանի ներուժը քանակական և երբեմն էլ առանձին զինատեսակների մասով որակական առումով ավել է, քան ՀՀ-ինը (առանց հաշվի առնելու ԼՂ ՊԲ-ի և ՀՀ-ի ՌԴ 102-րդ ռազմաբազայի տվյալները): Դա, իհարկե, ԵՍԶՈՒ բազային պայմանագրի խախտում է, սակայն գործնականում պատերազմի պատրաստվող երկրների պարագայում, դա որևէ մեկին` այդ թվում`«միզագային հանրությանը» այդքան էլ հետաքրքիր չէ: Սակայն նշենք, որ ռազմական տեխնիկայի զուտ թվային ստատիկ գերակշռությունը, ինչպես նաև այդ տեխնիկայի կիրառման՝ երբեմն բավարար հմտությունների բացակայությունը, դրա`տարբեր երկրների (ՌԴ, Իսրայել, Թուրքիա, ՀԱՀ, Ադրբեջան և այլն) արտադրանք լինելը, կարող են էական բարդություններ ստեղծել ռեալ պատերազմական պայաններում դրանց օգտագործման տեսանկյունից:
Ի տարբերություն Ադրբեջանի, ՀՀ-ի դեպքում, որտեղ, մինչև վերջերս, գրակշռում են առավելապես պաշտպանական զինատեսակները, իրավիճակը քիչ այլ է. ՀՀ ԶՈւ-ի ռազմատեխնիկական համալրվածությունն ունի առնվազն երկու ելակետային մոտեցում` նախ այն ռեակցիոն է, այսինքն իր հիմքում ունի Ադրբեջանի միջոցներին հակաքայլեր մշակելու սկզբունքը, և երկրորդը`ձեռք է բերվում պաշտպանական/հարձակողական բնույթի շփման գծի և ընդհանուր հարաբերակցության ապահովման կոնկրետ խնդիրների լուծմանն ուղղված տեխնիկա, ինչպես նաև բարեփոխվում են առկա միջոցները:
Հարկ է նշել, որ երկու կողմերում էլ առկա է հիմնականում միանման` խորհրդային/ռուսական զինտեխնիկա, որի մի մասը, ինչպես հոգեբանորեն, այնպես էլ տեխնիկապես նոր չէ: Ավելին` կողմերից մեկը` Ադրբեջանը, նախորդ պատերազմական գործողությունների ընթացքում ունեցել է տեխնիկայի բավական մեծ կորուստ, ընդհուպ մինչև 1.3-1.5 հարյուր միավոր, որի հիմքով նաև ձևավորվել է ԼՂ ԶՈՒ-ի տեխնիկական պարկի մի մասը:
Եթե համադրենք կողմերի ռազմական ծախսերի միտումները, ապա դրանց ծավալը բացարձակ մեծությունների առումով հօգուտ Ադրբեջանի է ընդհուպ մինչև 4-5 անգամ: Այստեղ, սակայն պետք հաշվի առնել նաև, որ այն տեխնիկան, որը օրինակ՝ ՌԴ-ից Ադրբեջանը ձեռք է բերում X գնով, ՀՀ-ն` դրան համադրելի տեխնիկան նույն ՌԴ-ից ձեռք է բերում մի քանի անգամ էժան: Դիցուկ՝ օրինակ, եթե անդրադառնանք ՌԴ-ի կողմից ՀՀ-ին տրամադրված 200մլն$ վարկին, ապա այդ նույն գումարով մենք մոտ մոտ 2-3 անգամ քանակի և որակի առումով առավել գերադասելի զինտեխնիկա կարող ենք ձեռք բերել, քան հարևան երկիրը: Ռազմական բյուջերի գնահատման մեջ կարևոր է հաշվի առնել նաև, որ Ադրբեջանի ռազմական մեծ ծախսերի մեջ կոռուպցիոն ռիսկերը նույնքան մեծ են:
Մեծ ռազմական բյուջեի լավագույն գնահատկանը բանակաշինության մեջ և ռազմական անվտանգության ապահովման մեջ հաջողությունն են: Ադրբեջանի դեպում դրա ինդիկատոր կարող է ծառայել սահմանային միջադեպերի, զինված ուժերում կորուստների և հատկապես մարտական կորուստների քանակը: Այս ինդեքսով Ադրբեջանը նույնպես առաջատար դիրքերում է: Ադրբեջանում իրավիճակը այսպիսին է. 2012թ` 13+3, 2013թ` 11, 2014թ` 32+4: Նշենք, որ Ադրբեջանն իր մարտական կորուստները թաքցնում է՝ դրանք ներկայացնելով որպես առողջական խնդիրների հետևանք, դժբախտ պատահարների արդյունք: Ի դեպ, խոսքը փոքր թվերի մասին չէ): ՀՀ(ԼՂ) զինված ուժերում մարտական կորուստները կազմել են` 2012թ՝ 14, 2013թ՝ 6+1, 2014թ՝ 26+2: Կարծում ենք, առկա թվերի հարաբերակցությունը լավագույնս է արտացոլում Ադրբեջանի կողմից առկա ռազմական բյուջի ծավալի նպատակահարմարության, այնպես էլ այդ երկրում ընդհանուր բանակաշինության գործընթացի ներկա ընթացքը:
ԼՂ հակամարտող կողմերի ռազմ. հավասաակշռության անդրադառնալիս չենք կարող չխոսել այստեղ ուղղակի ներգրավվածություն ունեցող ռազմաքաղաքական դաշինքների մասին: Այն հարցին, թե արդյո՞ք ՌԴ-ն կամ ՀԱՊԿ-ն ինչ ներգրավվածություն կունենան ռազմական գործողություններում դրանց վերսկսման պարագայում` նշենք, որ ամենայն հավանականությամբ, իրատեսականությունը և սեփական շահերը կստիպեն, որ կազմակերպությունը և հատկապես նրա որոշ անդամները` Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան, Բելոռուս սահմանափակվեն հայտարարություններով և հորդորներով: Ռուսական կողմը, չնայած իրավական պարտավորություններին, ավելի շուտ ձեռնպահ կմնա հրապարակային հարթությունում ընդծված ակտիվություից, սակայն դե ֆակտո կարող է և գործնական աջակցություն տրամադրել հայկական կողմին: Այս պարագայում թերևս ամենից իրատեսական տարբերակը թերևս կարող է լինել այն, որ ՌԴ-ն, զինելով կողմերին, համենայն դեպս այս փուլում, ամեն ջանք կգործադրի ռազմական լայնածավալ գործողություններից խուսափելու համար: Դրա համար նա ունի մի շարք պատճառներ:
Եթե փորձենք համադրել առկա տեղեկատվությունը և վերևում արված միջանկյալ եզրահանգումները, ապա ՀՀ-ի, ԼՂ ՊԲ-ի և դաշնակցային պարտավորություններից բխող փոխադարձ ռազմատեխնիկական աջակցության հանգամանքը (կամ առնվազն դրա մի մասի իրացումը հայ-ռուսական համագործակցության բաղադրիչի մասով)՝ կարող ենք արձանարգրել, որ ընդհանուր առմամբ ռեգիոնում ձևավորված ռազմական ներկա հավասարակշռությունը օպտիմալ է: Այն արտացոլում է իրերի իրական վիճակը: Չնայած Ադրբեջանը որոշ բաղադրիչներով գերակա է, սակայն դա այն չափի գերակշռություն չէ, որը կարող է առնվազն այս պահի դրությամբ զանգվածային պատերազմ, կամ ռազմաճակատի բոլոր գծերի մասով հարձակման հիմք հանդիսանալ: Այսինքն առկա է դինամիկ «զսպման ռազմավարություն», որը մինչ օրս արդյունավետորեն է իրեն դրսևորել:
Իսկ դրա արդյունավետության ցուցիչները կապված են հետևյալի հետ` ՀՀ/ԼՂ պաշտպանական գծի մի շարք հիմնական հատվածների բնույթը, աշխարհագրական ռելիեֆի գործոնը, դրանց ամրացվածության մակարդակը, հարձակում-պաշտպանություն անհրաժեշտ ուժային և ռեսուրսային ծավալների հարաբերակցությունը, ՀՀ-ի ռազմական բյուջի վերջին ավելացումները, և ամենակարևորը` ԶՈՒ-ի մարտական ոգին, մոտիվացվածությունը:
Ալեն Ղևոնդյան՝ ֆեյսբուք