Պոլինա Գագարինայի և Կոնստանտին Մելաձեի միությունը, առանց որևէ չափազանցության, կարելի է համարել ամենավառ ստեղծագործական համագործակցությունը ռուսական շոու-բիզնեսի պատմության մեջ: Հենց Կոնստանտինը ջանք չխնայեց, որպեսզի Պոլինան մուտք գործի էստրադային վոկալիստների էլիտայի շարքեր: Չնայած 2003թ. «Աստղերի ֆաբրիկա» հեռուստաշոուին Գագրինան հաղթեց, սակայն երկար ժամանակ նա ստեղծագործական փնտրտուքի մեջ էր: 

«Ասել, որ ես շուրջ 7 տարի անհետացել էի, սխալ է: «Ֆաբրիկա»-ից մեկ տարի անց ես պայմանագիր ստորագրեցի Իգոր Կրուտոյի հետ, ինչն իրականում արեց իմ մայրիկը, քանի որ ես ընդամենը 17 տարեկան էի: Ես անընդհատ շրջագայությունների մեջ էի, թողարկել եմ երկու ամբողջական ալբոմ, այդ պատճառով էլ խոսք չի կարող գնալ անհետացման մասին: Դրանից հետո ես ծանոթացա Մելաձեի հետ: Մենք միասին թողարկեցինք «Ես քեզ երբեք չեմ ների» երգը: Մեկ ամիս անց հայտնվեց «Ներկայացումն ավարտված է» երգը, որը մենք միանգամից ձայնագրեցինք: Այն իրական նռնակի պայթյունի էր նման և հնչում էր բառացիորեն բոլոր տեղերից: Այս պահից իմ կյանքում սկսվեց ամենավառ և հետաքրքիր ստեղծագործական շրջանը»,- խոստովանել է երգչուհին:

Նրա համագործակցությունը Մելաձեի հետ տևեց 5 տարի: Այս ընթացքում Պոլինան ձայնագրեց մի քանի հիթեր, ստացավ հեղինակավոր մրցանակներ և ամուսնացավ երկրորդ անգամ: Առանձին ճանապարհ հարթելու որոշումը երգչուհին կայացրել է «Եվրատեսիլ 2015» մրցույից հետո, որտեղ զբաղեցրել է 2-ր տեղը: Մելաձեն չի ընդդիմացել դրան, քանի որ նրա համոզմամբ այժմ Գագարինան մեծ աճ է գրանցել մասնագիտական ոլորտում և վերածվել միջազգային մակարդակի երգչուհու: