Իրավիճակը Հալեպում շարունակում է լարված մնալ։

Երեկ զինյալ ահաբեկչական խմբավորումները Նայյալ թաղամասի մուտքի մոտ հրթիռ են արձակել, ինչի հետևանքով վիրավորներ ու զոհ է գրանցվել։

Նախօրեին հրթիռակոծվել է նաև հայաշատ Նոր Գյուղ թաղամասն ու արձանագրվել են նյութական վնասներ։

Հիշեցնենք, որ Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում վերջին ամսվա ընթացքում ջրամատակարարում չի եղել։ Զգալի խափանումներով է մատակարարվել էլեկտրաէներգիան։