Իրավիճակը Հալեպում շարունակում է լարված մնալ։
Երեկ զինյալ ահաբեկչական խմբավորումները Նայյալ թաղամասի մուտքի մոտ հրթիռ են արձակել, ինչի հետևանքով վիրավորներ ու զոհ է գրանցվել։
Նախօրեին հրթիռակոծվել է նաև հայաշատ Նոր Գյուղ թաղամասն ու արձանագրվել են նյութական վնասներ։
Հիշեցնենք, որ Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում վերջին ամսվա ընթացքում ջրամատակարարում չի եղել։ Զգալի խափանումներով է մատակարարվել էլեկտրաէներգիան։
Հալեպի բնակելի թաղամասերը դարձյալ հրթիռակոծվել են
