«Սերժ Սարգսյանը լինելով Բաղրամյան 26-ում իրեն նորից շրջապատեց, որոշ մարդկանցով շրջապատված գտնվեց, ըստ էության բանտախցում: Շատ ենք ցավում»,- այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը` անդրադառնալով երեկ տեղի ունեցած ՀՀ նախագաի երդմնակալությանը:
Ըստ Փոստանջյանի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է հրանգ տվել, որ Բաղրամյան պողոտայում հավաքված մարդկանց նկատմամ բռնություն կիրառեն:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պտգամավորին հորդերեց, որ քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունենա, սակայն Զարուհի Փոստանջյանը շարունակեց իր նույնաբովանդակ ելույթը:
«Ես Ձեզ խնդրում եմ, ըստ էության խոսեք: Ես նկատում եմ, որ դուք հուզված եք, բայց խնդրում եմ, որ ըստ էության խոսեք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը և հորդորեց, որ պատգամավորը հայտարարաությունների ժամին կարող է հանդես գալ հայտարարությամբ:
«Ըստ էության, թե ոստիկանության կողմից , թե Սերժ Սարգսյանի ապօրին հրամաններ արձակելու պարագայում հասարակությունը աննահանջ է լինելու»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը :