«Սերժ Սարգսյանը լինելով Բաղրամյան 26-ում իրեն նորից  շրջապատեց,  որոշ  մարդկանցով շրջապատված գտնվեց,  ըստ էության բանտախցում: Շատ ենք ցավում»,- այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի  Փոստանջյանը` անդրադառնալով երեկ տեղի ունեցած ՀՀ  նախագաի երդմնակալությանը:

Ըստ Փոստանջյանի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է հրանգ տվել, որ Բաղրամյան պողոտայում  հավաքված մարդկանց նկատմամ բռնություն կիրառեն:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պտգամավորին հորդերեց, որ քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունենա, սակայն Զարուհի Փոստանջյանը շարունակեց իր  նույնաբովանդակ ելույթը:

«Ես  Ձեզ խնդրում եմ,   ըստ էության խոսեք: Ես նկատում եմ, որ դուք հուզված եք, բայց խնդրում եմ, որ ըստ էության խոսեք»,- ասաց  Հովիկ Աբրահամյանը և հորդորեց, որ պատգամավորը հայտարարաությունների ժամին կարող է հանդես գալ հայտարարությամբ:

«Ըստ էության, թե ոստիկանության կողմից , թե Սերժ Սարգսյանի ապօրին հրամաններ արձակելու պարագայում հասարակությունը աննահանջ է լինելու»,- հայտարարեց Զարուհի  Փոստանջյանը :