...Այսօր Ծովը փոթորկոտ է, և անգամ դրանում մեծ հմայք կա, ուժ, գայթակղություն, թվում է՝ նույն Ծովն է, բայց պետք է վախը հաղթահարել՝ նրա հետ միանալու համար... այդպես ամեն անգամ կարծես զրոյից ճանաչում ես բնությունը..

..Հետո նորից մտերմանում են Մարդ ու Բնություն՝ անկախ վախերից, «քաղաքակրթության» կապանքներից ու ձևապաշտությունից։

Մարդն էլ է էդպես։ Ամեն օր ուրիշ ու տարբեր, նորից ու կրկին Ճանաչելու ենթակա։
...միայն թե Մարդուն իր Փոթորկումը չեն ներում...

Բնության մեջ պետք է բնության հետ լինել ամբողջապես, ոչ թե մասնակի ։)