Փետրվարին տեղի ունեցած ներքաղաքական «տուսովկաներից» հետո, որին անմիջապես հետևեց եռյակ-քառյակ ու մնացածների կազմաքանդում, երկրի առաջին նախագահ, ՕԵԿ-ի շարքերն անցած ՀԱԿ անփոխարինելի առաջնորդ Լևոն-Տեր Պետրոսյանն առիթ ունեցավ ինքնաարտահայտվելու Ցեղասպանության հիմնական միջոցառումների օրերին՝ անհաջող:
Դրանից հետո ասպարեզը թողեց Լևոն կրտսերին՝ Զուրաբյանին, ով շարունակում է իր «լավաշ» ելույթներով ուրախացնել ԱԺ նիստերին հետևողներին:
Լևոն տեր-Պետրոսյանը, ով ինչպես արդեն նշեցի, համատեղության կարգով նաև կուսակցության, ասում են՝ ընդդիմադիր, ղեկավար է, ուղղակի անհետացել է «մարտադաշտից»:
Այն, որ նաև պասիվ էր որպես առաջին նախագահ ու տարբեր առիթներով «գետնին են տալիս» կարգավիճակը, հայտնի է բոլորին, սակայն ոչ մի կերպ հասկանալի չէ, երբ նա գլխավորում է խորհրդարանական կուսակցություն ու ամիսներով լռություն է պահպանում (Րաֆֆիից քիչ է տարբերվում, նա էլ լռության փոխարեն ծոմ է պահում):
Ի հեճուկս ՀԱԿ խմբակցության ղեկավարի (ով ասում են՝ իր հանգիստն է Թուրքիայում վայելում) և առաջնորդի, ակտիվ է ՀԱԿ հատուկենտ լրատվամիջոցները, ովքեր իրենց քաղաքական ուժի ձախողումների մեջ տեսնում են բոլորի մեղքը, բացի բնականաբար իրենցից: Նրանց գլխավոր էջերի առանցքային հերոսը բնականաբար Լյովն է Զուրաբյան՝ սպիտակ ձիով լինելու վառ երազանքով:
«Գործընկեր» հիմնարկ-կուսակցություններից ֆինանսավորումն ընդհատելու հետևանքով այդ լրատվամիջոցներում կլիմաքս վիճակներ են, ինչը դրսևորվում է այս կամ այն քաղաքական գործիչին մականուներ կպցնելով, նոր «դհոլներ» բացակայելու դարի կանխատեսումներ անելով:
Մի բան հստակ է. ՀԱԿ-ում պետք է գիտակցեն, որ ֆիզիկայի օրենքները մշտապես գործում են, ամեն ինչ ընթանում է հակազդեցության օրենքի հիման վրա: Մեկին դհոլ կանվանես, անձնական բնույթի վիրավորանք կհասցնես դրան կհետևի Լևոն Տեր-Պետրոսյանին դավաճան-ջհուդ, քյոռ լևոն… անվանարկումները:
Հայկ Համբարձումյան