Այսօր նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության առաջնորդ  Հրանտ Բագրատյանն   Ազատության  հրապարակում հանդիպում  է  ունեցել մի խումբ  քաղաքացիների հետ: Նա ասել է,  որ այսօր  այցելել է նախագահի թեկնածու  Պարույր Հայրիկյանին, ում նկատմամբ երեկ կեսգիշերին մահափորձ էր  իրականացվել և հավելել է, որ պետք է ամեն ինչ արվի, որ  մահափորձը  բացահայտվի:

Մինչդեռ  Բագրատյանն այսօր ավելի շուտ  հիվանդանոցում լրագրողների հետ զրույցում ասել էր, թե  այս   դեպքը չէր եղել` այն էլ եղավ:

«Ես գտնում եմ, որ պետք է երկու շաբաթով ընտրությունները հետաձգվեն»,-ասաց Հրանտ Բագրատյանն ու անդրադառնալով  մարզեր կատարած իր այցին հավելեց, որ գյուղացիներն իրեն ասել են, իբր. «Բագրատյան հուպ տուր, որ մեզ փող բաժանեն»:

Հրանտ Բագրատյանը վերջում նշել է,  որ  իրենց հաղթանակը կլինի այն, որ   նրանք գնան  «Բաղրամյան 26»:

Նշենք նաև, որ Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիների թիվը չի անցել 50 հոգուց: