Այսօր նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանն Ազատության հրապարակում հանդիպում է ունեցել մի խումբ քաղաքացիների հետ: Նա ասել է, որ այսօր այցելել է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին, ում նկատմամբ երեկ կեսգիշերին մահափորձ էր իրականացվել և հավելել է, որ պետք է ամեն ինչ արվի, որ մահափորձը բացահայտվի:
Մինչդեռ Բագրատյանն այսօր ավելի շուտ հիվանդանոցում լրագրողների հետ զրույցում ասել էր, թե այս դեպքը չէր եղել` այն էլ եղավ:
«Ես գտնում եմ, որ պետք է երկու շաբաթով ընտրությունները հետաձգվեն»,-ասաց Հրանտ Բագրատյանն ու անդրադառնալով մարզեր կատարած իր այցին հավելեց, որ գյուղացիներն իրեն ասել են, իբր. «Բագրատյան հուպ տուր, որ մեզ փող բաժանեն»:
Հրանտ Բագրատյանը վերջում նշել է, որ իրենց հաղթանակը կլինի այն, որ նրանք գնան «Բաղրամյան 26»:
Նշենք նաև, որ Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիների թիվը չի անցել 50 հոգուց:


