Հալեպի պաշտոնաթերթ «Գանձասար»-ից տեղեկանում ենք, որ Ս․Աստվածածինի Վերափոխման տոն է՝ Քեսաբում, Սիրիայում։
Երեկ երեկոյեան ժամը 5։00-ին Քեսաբի հայ առաքելական Ս․Աստվածածին եկեղեցու մեջ տեղի ունեցավ ժամերգություն։
Այս առիթով այսօր Էսկյուրանի Ս․ Աստուածածին եկեղեցում մատուցվելու է Սուրբ և Անմահ Պատարագ, հանդիսապետությամբ ՝Բերիո Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդի, ինչպես նաև խաղողօրհնեք ու ավանդական մատաղի օրհնություն, իսկ Կիրակի տեղի է ունենալու Ս․ եւ Անմահ Պատարագ և ջրօրհնեք։