Երևանի Մեծարենցի փողոցի թիվ 75 տանը այսօր՝ ժամը 07:30-ի սահմաններում 25 –ամյա Վլադիմիր Կարապետյանին կացնահարելու քրեական գործով ոստիկանություն բերման է ենթարկվել նրա եղբայրը:
YerevanNews.am–ի տեղեկություններով՝ կացնահարվածի եղբայրը խոստովանել է հանցանքը, որ կացնով հարվածել է քնած եղբորը:
Հիշեցնենք, որ այսօր փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ։
Սարսափելի մանրամասներ. 25-ամյա բնակչին կացնահարել է հարազատ եղբայրը՝ քնած ժամանակ
