Երևանի Մեծարենցի փողոցի թիվ 75 տանը այսօր՝ ժամը 07:30-ի սահմաններում 25 –ամյա Վլադիմիր Կարապետյանին կացնահարելու քրեական գործով ոստիկանություն բերման է ենթարկվել նրա եղբայրը: 

YerevanNews.am–ի տեղեկություններով՝ կացնահարվածի եղբայրը խոստովանել է հանցանքը, որ կացնով հարվածել է քնած եղբորը:

Հիշեցնենք, որ այսօր փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ։