Ինչպես տեղեկանում ենք CNN-ից՝ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հազարավոր ցուցարարներ են հավաքվել պետական կառույցների շենքերի առջև շաբաթ օրվանից ի վեր։ Ցուցարարները բողոքում են քաղաքում կուտակված աղբակույտերի հարցով։

Ցուցարարները փորձել են անցնել փշալարերի վրայով, սակայն ոստիկանները ճնշել են՝ բռնության կիրառմամբ։ Ոստիկանները գազային ատրճանակների և ջրցանների օգնությամբ կանխել են ցուցարարների առաջընթացը։

Շաբաթ օրը վիրավորվել են մի քանի ցուցարարներ։ Պետությունը խոստացել է պատժել բռնություն կիրառած ոստիկաններին։ Ցույցերը շարունակվել են կիրակի օրը ևս, երբ երկու ոստիկաններ են վիրավորվել։ 

Այս բողոքի ակցիաների ժամանակ մոտ 50 մարդ է տուժել, կա 1 զոհ: 

Այսօր երեկոյան ևս ցուցարարները շարունկելու են բողոքի ցույցերը։