Ինչպես տեղեկանում ենք CNN-ից՝ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հազարավոր ցուցարարներ են հավաքվել պետական կառույցների շենքերի առջև շաբաթ օրվանից ի վեր։ Ցուցարարները բողոքում են քաղաքում կուտակված աղբակույտերի հարցով։
Ցուցարարները փորձել են անցնել փշալարերի վրայով, սակայն ոստիկանները ճնշել են՝ բռնության կիրառմամբ։ Ոստիկանները գազային ատրճանակների և ջրցանների օգնությամբ կանխել են ցուցարարների առաջընթացը։
Շաբաթ օրը վիրավորվել են մի քանի ցուցարարներ։ Պետությունը խոստացել է պատժել բռնություն կիրառած ոստիկաններին։ Ցույցերը շարունակվել են կիրակի օրը ևս, երբ երկու ոստիկաններ են վիրավորվել։
Այս բողոքի ակցիաների ժամանակ մոտ 50 մարդ է տուժել, կա 1 զոհ:
Այսօր երեկոյան ևս ցուցարարները շարունկելու են բողոքի ցույցերը։