Սարսափ ֆիլմերի ժանրի դասական, ամերիկացի կինոռեժիսոր Ուես Քրեյվենը մահացել է 76-ամյա հասակում: Նա մահացել է Լոս-Անջելեսում իր տանը, գլխուղեղի քաղցկեղից: 

Նրա ամենահայտնի և ճանաչված ֆիլմը 1984թ.-ին նկարահանված «Кошмар на улице Вязов» (A Nightmare on Elm Street) աշխատանքն է, որը պատմում է մանյակ մարդասպան Ֆրեդդի Կրյուգերի մասին: Նա հանդիսանում էր ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ:

Նրան մեծ հաջողություն է բերել նաև «Ճիչ» (Scream) ֆիլմի եռապատումը, որի մեկնարկը եղել է 1996թ.-ին: 

Ուես Քրեյվենի կարիերան «սարսափի աշխարհում» սկսվել է 1972թ.-ին նկարահանված «Վերջին Տունը ձախ կողմում» ֆիլմով: