Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Տավուշի մարզում հակառակորդը միջին ինտենսիվությամբ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի արդյունքում վիրավորվել են երկու զինծառայող: Կրակոցներ եղել են հայկական դիրքերի ու Բերդի ուղղությամբ: Այս տեղեկությունը YerevanNews.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

«Վիրավորվել են 2 ժամկետային զինծառայող, երկուսի վիճակն էլ այժմ կայուն է: Վիրավորներից մեկը 22-ամյա Գոռ Գրիգորյանն է, մյուսը՝ 19-ամյա Վլադիմիր Գևորգյանը: Նրանցից մեկը գտնվում է Բերդի հոսպիտալում, իսկ մյուսը՝ Երևանի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը սեպտեմբերի 1-ին կրակոցներ էր արձակել նաև Բաղանիսի ուղղությամբ: «Կարծում եմ կրակոցները կապված են սեպտեմբերի 1-ին հետ: Դա իմ անձնական կարծիքն է: Կապված է, որովհետև յուրաքանչյուր նախատոնական և հետտոնական օրերին փորձում են խանգարել: Պատճառվել են միայն նյութական վնասներ...տանիք, ապակի և այլն»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղապետը: