Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Տավուշի մարզում հակառակորդը միջին ինտենսիվությամբ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի արդյունքում վիրավորվել են երկու զինծառայող: Կրակոցներ եղել են հայկական դիրքերի ու Բերդի ուղղությամբ: Այս տեղեկությունը YerevanNews.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Վիրավորվել են 2 ժամկետային զինծառայող, երկուսի վիճակն էլ այժմ կայուն է: Վիրավորներից մեկը 22-ամյա Գոռ Գրիգորյանն է, մյուսը՝ 19-ամյա Վլադիմիր Գևորգյանը: Նրանցից մեկը գտնվում է Բերդի հոսպիտալում, իսկ մյուսը՝ Երևանի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը սեպտեմբերի 1-ին կրակոցներ էր արձակել նաև Բաղանիսի ուղղությամբ: «Կարծում եմ կրակոցները կապված են սեպտեմբերի 1-ին հետ: Դա իմ անձնական կարծիքն է: Կապված է, որովհետև յուրաքանչյուր նախատոնական և հետտոնական օրերին փորձում են խանգարել: Պատճառվել են միայն նյութական վնասներ...տանիք, ապակի և այլն»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղապետը:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
										Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
				 
								 
								 Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
										Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					