Դադարել ենք շփվել մեկս մյուսի հետ. ընկերների, ազգակաների, կոլլեգաների, ծնողների... Ժամանակակից աշխարհն ամեն ինչ անում է «Մարդու» հարմարավետության համար, բայց իրականում հեռացնում է մի մարդուն՝ մյուսից։ Ես փորձում եմ շտկել սխալներս, թեև չեմ կարող հետ տալ ժամանակը... կամ վերադարձնել մայրիկիս...
Էնքան մե՜ծ երջանկություն է պարզապես գրկել Հայրիկիդ, շնչել նրա հետ նույն ռիթմով, զգալ քեզ երեխա, և գիտակցումից, որ քո ապրած ամեն վայրկյանը Նրանն է՝ ուրախանալ...խաղաղվել... ու տարածվե՜լ, տարածվել՜լ, տարածվել...
Հ.Գ. Այս օրն ահավոր տաքություն ունեի, Հայրիկիս որ գրկեցի՝ տաքությունս իջավ ։)))
Նազենի Հովհաննիսյան-Facebook