Ադրբեջան փախած էդ գյադուն շարժման առաջնորդ մի ասեք էլի։ Դա շատ մութ տիպ էր։ Զբաղվում էր տարատեսակ խարդախություններով ու բանսարկություններով։
2012–ին, երբ Լուրեր. com-ում կոնֆլիկտ եղավ, դուրս եկա, սա ֆեյսբուքյան ընդհանուր ընկերներից մեկի միջոցով կապվեց, խնդրեց հանդիպել, ասում էր՝ ինչ որ առաջարկ ունի։ Հանդիպեցինք։ Ներկայացավ որպես ՀՀԿ–ական PR–շիկ։ Ասեց, որ ինչ որ օլիգարխների վրա կոմպրոմատ ինֆորմացիա ունի, ուզում ա ծախի։ Ասեցի, որ սխալ հասցեյով ա դիմում, մանավանդ որ ես էդ պահին որևէ լրատվական ռեսուրսի հետ կապ չունեի։
Մի որոշ ժամանակ անց, մեր նույն ընդհանուր ծանոթը, որը մեզ ծանոթացրել էր, ինձ գրեց, որ զգույշ լինեմ դրանից, քանի, որ շատ վտանգավոր տիպ ա։ Ասեց, որ իրա ֆեյսբուքի ըքաունթը դա կոտրել ա ու իրա գլխին ինչ որ բանսարկություններ ա արել։ Թե ինչ բանսարկությունների մասին ա խոսքը, չասեց, բայց ասեց զգույշ մնա։
Էլի մի որոշ ժամանակ անց մի ուրիշից ֆեյսբուքով սենց նամակ ստացա.
Բարև Ձեզ, խնդրում եմ չմերժեք ընկերության առաջարկս: Ես Վահան Մարտիրոսյանի բոլոր ընկերներին ուղարկում եմ առաջարկը, քանի որ պետք է պատռեմ նրա դիմակը: Ցանկանում եմ տեղեկացնել ձեզ, որ այդ անհավասարակշռված և ստոր մարդու պատճառով երեք տարի առաջ մի ընտանիք է քանդվել, իսկ հիմա իմ բարեկամուհին, որն ի դեպ 7 տարի ապրել է երջանիկ իր ամուսնու հետ, կանգնած է բաժանման շեմին: Խնդրում եմ, մտածեք, թե ում հետ եք շփվում: (խմբագրված է հայատառ)
Էս երեք էպիզոդը ինձ լրիվ հերիք ա բնութագրելու համար
Դավիթ Մելիքսեթյան-Facebook