Սոդան խոհանոցում կիրառելուց բացի, կարող է օգտակար լինել նաև մի շարք իրավիճակներում:

Այն կարելի է օգտագործել գորգերը մաքրելու համար: Դրա համար անհրաժեշտ է սոդան հավասար շերտով լցնել գորգի վրա, թողնել մի քանի ժամ, այնուհետև ջրով մաքրել:
Սոդան օգտակար է նաև դեմքի և մարմնի համար:

Լողանալու ընթացքում, փրփուրին կարելի է ավելացնել քիչ քանակությամբ սոդա և նոր մերսել մարմինը: Այն ավելի հարթ և փափուկ է դարձնում մաշկը: Սոդան մազերին տալիս է փայլ և թարմություն:

Բույսերին վնասվելուց պաշտպանելու համար անհրաժեշտ է դրանք ջրել շատ թույլ սոդայաջրով: Սոդան օգտակար է նաև կոկորդի ցավի համար: Պետք է եռացրած ջրին ավելացնել մեկ թեյի բաժակ սոդա և ողողել կոկորդը:

Սոդայաջրով ողողումը օգտակար է նաև ատամնացավի համար, այն կթեթևացնի ցավը, մինչ բժշկին այցելելը: