Սոդան խոհանոցում կիրառելուց բացի, կարող է օգտակար լինել նաև մի շարք իրավիճակներում:
Այն կարելի է օգտագործել գորգերը մաքրելու համար: Դրա համար անհրաժեշտ է սոդան հավասար շերտով լցնել գորգի վրա, թողնել մի քանի ժամ, այնուհետև ջրով մաքրել:
Սոդան օգտակար է նաև դեմքի և մարմնի համար:
Լողանալու ընթացքում, փրփուրին կարելի է ավելացնել քիչ քանակությամբ սոդա և նոր մերսել մարմինը: Այն ավելի հարթ և փափուկ է դարձնում մաշկը: Սոդան մազերին տալիս է փայլ և թարմություն:
Բույսերին վնասվելուց պաշտպանելու համար անհրաժեշտ է դրանք ջրել շատ թույլ սոդայաջրով: Սոդան օգտակար է նաև կոկորդի ցավի համար: Պետք է եռացրած ջրին ավելացնել մեկ թեյի բաժակ սոդա և ողողել կոկորդը:
Սոդայաջրով ողողումը օգտակար է նաև ատամնացավի համար, այն կթեթևացնի ցավը, մինչ բժշկին այցելելը: