Մոդել Նատալյա Վոդյանովան հայտնվել էր հիվանդանոցում՝ կաթվածի նախանշաններով:

Սակայն շուտով նրա օգնականը՝ Տիմոն Աֆինսկին հայտարարել է, որ այդ ամենը կեղծ ահազանգ է եղել: Բժիշկներին դիմելու պատճառը եղել է մոդելի անհամաչափ ծիծաղը, որը նկատվել է մամուլի ասուլիսի ժամանակ, ինչը կարող էր կաթվածի նախանշան լինել:

Սակայն հետագայում պարզ է դարձել, որ Նատալյան վերջերս ատամնաբույժի մոտ է եղել և, ամենայն հավանականությամբ, անզգայացումը վնասել է նյարդերը: