Մոնիկա Բելուչին երազանքի կին է: Նա նման չէ մյուս բոլոր դերասանուհիներին այնպես ինչպես մնացած բոլորը նույնիսկ մեկ կաթիլ նման չեն նրան: Նրան անվանում են իտալական աստվածուհի, որի գեղեցկությունը խամրեցնում է շրջապատում ամեն ինչ:
Նա երկու հիանալի փոքրիկների մայր է, տիրապետում է 3 լեզուների և զբաղվում է յոգայով: Այս կինը աստվածային է. այս դեպքում իսկապես խոսքերն ավելորդ են:
Որքան էլ անհավատալի է, բայց այսօր այս հիասքանչ կինը դառնում է 51 տարեկան: Ներկայացնում ենք Ձեզ Մոնիկա Բելուչիի տարբեր ժամանակների լուսանկարներ, խոսքեր, որոնք ուղղակի անհնար է չսիրել:
Գեղեցկությունը կնոջ համար խնդիր է դառնում 2 դեպքում. երբ այն բացակայում և երբ բացի դրանից չկա ուրիշ ոչինչ:
Մարդիկ կարող են ներել խելքը, նույնիսկ տաղանդը, բայց գեղեցկությունը՝ երբեք:
Կինը կարող է սիրել այնպես, կարծես երբեք չի հեռանա: Բայց կարող է մի օր հեռանալ այնպես, կարծես երբեք չի սիրել:
Գեղեցկությունը դառնում է կենդանի և հետաքրքիր, երբ այն ծածկված է հագուստով:
Գեղեցկությունը ստեղծված է մեզ օգնելու գտնել ներդաշնակություն, սեր և իմաստ այս խելահեղ կյանքում:
Մարդկային գիտելիքները աճել են տեխնոլոգիաների ոլորտում, բայց ոչ զգացմունքների:
Դերասանական խաղը դա լոկ բառերը չեն:
Ես լավ մայր եմ, բայց դա չի նշանակում, որ ես «լավ աղջիկ» եմ: Ինձ անհրաժեշտ է ռիսկի դիմել...
Գեղեցկությունը իսկապես ուժ է, բայց միայն եթե գիտես այն ինչպես օգտագործել: Դա նույնն է ինչ ունենաս Ֆերարի, բայց չկարողանաս այն վարել:
Սերը ապրում է այն ժամանակ, երբ կա փոխադարձ հարգանք և ազատություն: Ցանկությունը տիրանալ մեկին ինչպես իր, ուղղակի աբսուրդ է:
Մեզ ոչ ոք չի պատկանում՝ ո՛չ մեր ամուսինները, ո՛չ երեխաները: Մենք կարող ենք միայն ինչ-որ բանով կիսվել մարդկանց հետ ում սիրում ենք:
Ոչ մի դեպքում չէի ցանկանա նորից 20 տարեկան լինել: Այժմ ես ավելի երջանիկ եմ քան այն ժամանակ:
Ես երբեք նիհար չեմ լինի: Ես իմ բնույթով բավական ծույլ եմ: Ես իրականում այսպիսին եմ: Եվ մտադրություն չունեմ դառնալ ոչ իրական, կեղծ: