Ամերիկացի դիետոլոգները եզրակացրել են, որ գունավոր կաղամբն օրգանիզմին ավելի մեծ օգուտ է բերում, քան մնացած բանջարեղենը:
Այդ տեսակի կաղամբի բաղադրության մեջ կան գործնականում բոլոր տեսակի վիտամինները և միկրոտարրերը, որոնց կարիքն ունի մեր օրգանիզմը: Բացի այդ՝ ծաղկակաղամբը հեշտ է յուրացվում:
Դիետոլոգները նշում են, որ 50 գ ծաղկակաղամբը լրացնում է վիտամին С-ի օրական նորման: Ծաղկակաղամբը պարունակում է նաև վիտամին А, որը պատասխանատու է մաշկի և տեսողության համար, В խմբի վիտամիններ, որոնք պահպանում են օրգանիզմի ինչպես նյարդային և սրտանոթային համակարգի նորմալ գործունեությունը:
Ծաղկակաղամբը պարունակում է երկաթ, մագնեզիում, մեծ քանակությամբ կարևոր հանքանյութեր, կիտրոնաթթու և խնձորաթթու:
Գիտնականները խորհուրդ են տալիս ծաղկակաղամբ օգտագործել լեղապարկի, աղիների և լյարդի հիվանդություններով տառապողներին, ինչպես նաև նիհարել ցանկացողներին: Ծաղկակաղամբը հանում է խոլեսթերինն ու ամրացնում անոթների պատերը՝ այդպիսով օրգանիզմը պաշտպանելով սրտի նոպայից, սրտամկանի կաթվածից:
Երեխայի օրգանիզմը ևս ծաղկակաղամբի կարիք ունի, հատկապես եթե նրա հաստ աղին վատ է գործում: Ծաղկակաղամբը շատ օգտակար է աճող օրգանիզմի համար: