ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է բանջարեղենների ու ճաշի լուսանկարներ ու գրել. «Մեր այսօրվա ընթրիքը պատրաստեցի մեր աճեցրած բանջարեղեններով»։

Նրա այս հրապարակումը ևս բազմաթիվ օգտատերերի կողմից քննադատության է արժանացել. «Ձեր պատրաստած ընթրիքը չի մնո՞ւմ ձեր կոկորդին, երբ մտածում եք, որ արցախցին մոռացել է՝ բանջարեղենն ինչ է», «Արցախցի երեխան սոված է, ՀՀ վարչապետի կինը բլոգերություն է անում, բունկերից խոհանոց վաճառում ա ազգը», «Հայաստանի առաջին տիկնայք հիմա պետք է ՄԱԿ ի գրասենյակի դիմացի պատերին նստած հացադուլ անեին` աջապսանդալ են պատրաստում», «Երկրում էլ լավ աջապսանդալ եք սարքել»...