Հոկտեմբերի 16-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Երվանդ Վարոսյանն լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել Վլադիմիր Պերմյակովի տված ցուցմունքներից:
 
«Որոշակի իրարամերժ ցուցմունքներ տվել է, բայց վերարտադրելով՝ ստացվում է, որ զորամասը լքել է, որպեսզի սահմանները հատելով՝ հասնի Ռուսաստան: Իր նպատակը եղել է տուն գնալը, իսկ զենքը վերցրել է հետը, որպեսզի զենքի միջոցով հագուստ և գումար հայթայթի»,- ասել է նա:
 
Ինչո՞ւ հենց Ավետիսյանների տունը... քանի որ երկար փնտրելուց հետո առաջին բաց դարպասն է եղել: Փորձել է թակել, քանի որ արձագանք չի եղել կարծել է, թե տանը մարդ չկա: Սակայն, ասել է նաև, որ ինքնաձիգը լիցքավորել է և պատրաստ է մտել տուն՝ նաև սպանելու: Այսինքն՝ նշում է, որ եթե տանը լինեին մարդիկ, ովքեր իրեն խոչընդոտ են լինելու հագուստ, գումար հայթայթելու տեսակետից, ինքը սպանելու էր:
«Ըստ Պերմյակովի՝ ինքն անմիջապես իրեն կորցրել է, կրակոցներ է արձակել, որի ձայնից զարթնել են տան մնացած անդամները և անցնելով սենյակները՝ բոլորին սպանել է հրազենի գործադրմամբ»,- մանրամասնեց նա:
 
Պերմյակովը այդ սպանությունը տարբեր կերպ է նկարագրել՝ մեկ ասել է խզակոթով է հարվածել, մեկ ասել է սվին դանակով է հարվածել, մեկ ասել է՝ կրակել է, մեկ ասել է աղջիկը մահճակալի մեջ կանգնած է եղել, մեկ ասել է պառկած է եղել: Ըստ Պերմյակովի՝ ամբողջը տևել է 15 րոպե:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					