Ադրբեջանում ընդդիմադիր գործիչ, «ՌեԱլ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին դաժան ծեծի են ենթարկել կալանավայրում, որտեղ նա կրում է իր պատիժը։ Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Ջավադ Ջավադովը։ Այս միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին՝ ժամը 15։30-ին։

Կալանավայրի աշխատակիցը հարվածել է Մամեդովի գլխին, ապա տեղափոխել են բանտապետի սենյակ, որտեղ ծեծը շարունակվել է։ Մամեդովին գցել են հատակին և սկսել են հարվածել ոտքերով։

Ադրբեջանցի ընդդիմադիրին ճնշելու հիմնական պատճառը այն է, որ նա Իլհամ Ալիևին դիմում չի գրել՝ իրեն ներում շնորհելու խնդրանքով։