Ադրբեջանում ընդդիմադիր գործիչ, «ՌեԱլ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին դաժան ծեծի են ենթարկել կալանավայրում, որտեղ նա կրում է իր պատիժը։ Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Ջավադ Ջավադովը։ Այս միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին՝ ժամը 15։30-ին։
Կալանավայրի աշխատակիցը հարվածել է Մամեդովի գլխին, ապա տեղափոխել են բանտապետի սենյակ, որտեղ ծեծը շարունակվել է։ Մամեդովին գցել են հատակին և սկսել են հարվածել ոտքերով։
Ադրբեջանցի ընդդիմադիրին ճնշելու հիմնական պատճառը այն է, որ նա Իլհամ Ալիևին դիմում չի գրել՝ իրեն ներում շնորհելու խնդրանքով։
Ադրբեջանում դաժան ծեծի են ենթարկել ընդդիմադիր գործչին, որը հրաժարվել է Ալիևից ներում խնդրել
Կալանավայրի աշխատակիցը հարվածել է Մամեդովի գլխին, ապա տեղափոխել են բանտապետի սենյակ, որտեղ ծեծը շարունակվել է։ Մամեդովին գցել են հատակին և սկսել են հարվածել ոտքերով։