Շվեդիայի Մունկեդալ քաղաքում երեկ սիրիացի փախստականների ճամբարներից մեկը հրդեհվել է։ Տեղի ոստիկանությունը կարծիք է հայտնել, որ հրդեհը հնարավոր է  նախօրոք ծրագրված լինի։

Արաբական լրատվամիջոցները հաղորդում են, որ վերջին ժամանակահատվածում նման մի քանի դեպք ևս գրանցվել է, ինչի պատճառով Շվեդիայի ոստիկանությունը ճամբարների շրջակայքում ուժեղացրել է անվտանգությունը։

Նշենք, որ  մինչ այժմ 10 սիրիացի փախստականներից բնակեցված ճամբարներ են հրդեհվել: