Շվեդիայի Մունկեդալ քաղաքում երեկ սիրիացի փախստականների ճամբարներից մեկը հրդեհվել է։ Տեղի ոստիկանությունը կարծիք է հայտնել, որ հրդեհը հնարավոր է նախօրոք ծրագրված լինի։
Արաբական լրատվամիջոցները հաղորդում են, որ վերջին ժամանակահատվածում նման մի քանի դեպք ևս գրանցվել է, ինչի պատճառով Շվեդիայի ոստիկանությունը ճամբարների շրջակայքում ուժեղացրել է անվտանգությունը։
Նշենք, որ մինչ այժմ 10 սիրիացի փախստականներից բնակեցված ճամբարներ են հրդեհվել: