Նեխուրի տերևները լայնորեն օգտագործվում են մաշկի բորբոքական հիվանդությունների (այրվածքներ, բորբոքված վերքեր և այլն) բուժման համար։ Կես բաժակ նեխուրի տերևների վրա մինչև վերջ լցնել քացախ, հավելել կես գդալ աղ և դնել բորբոքված մասերի վրա։
Ալերգիայի դեպքում պետք է նեխուրի մանրացրած արմատները 2 ճաշի գդալով լցնել մեկ բաժակ սառը ջրի մեջ, թրմել երկու ժամ, օրական երեք անգամ խմել սնվելուց 15-20 րոպե առաջ՝ բաժակի 1/3-ի չափով։
Բացի այդ, նեխուրի արմատներն ու տերևներն օգտագործվում են գաստրիտի, նևրոզի, քնի խանգարման, օստեոխոնդրոզի, արթրիտի, արթրոզի, ցիստիտի, պիելոնիֆրիտի դեմ պայքարում:
Վրեժ Հովսեփյան