Մեղրը հնագույն քաղցրավենիք է, որը շատ և շատ օգտակար է առողջության համար (եթե, իհարկե, դրանից ալերգիա չի առաջանում): Ահա ավելի հաճախ մեղր ուտելու հինգ պատճառ.

1. Մեղրը պարունակում է հակամանրէային, հակասնկային և հակավիրուսային ազդեցություն ապահովող նյութեր, ուստի մեղրն օգտակար է ուտել մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ գրիպի և մրսածության դեպքում: Ասում են՝ մեղրը սպանում է վիրուսները և մանրէները և հակաբորբոքային ազդեցություն ունի՝ այսպիսով օգնելով ավելի արագ ապաքինվել: Մեղրը նաև ամրապնդում է իմունիտետը:

2. Մեղրը հարուստ է վիտամիններով և օգտակար նյութերով. այն պարունակում է В խմբի վիտամիններ և վիտամին С, կալիում, երկաթ, մագնեզիում, նատրիում, կալցիում, ծծումբ, քլոր, ֆրուկտոզա և գլյուկոզա: Բոլոր այս նյութերն օգտակար են օրգանիզմի համար: Հնդկացորենի մեղրը հարուստ է երկաթով, այնպես որ այն կարող է զգալիորեն օգնել անեմիա ունեցող մարդկանց:

3. Մեղրն օրգանիզմը հագեցնում է կալցիումով, ինչպես նաև այն պահում է օրգանիզմում, ուստի մեղրը շատ օգտակար է ատամների և ոսկրերի համար:

4. Մեղրը բարելավում է մարսողությունը և նյութափոխանակությունը:

5. Մեղրը կարող է օգտագործվել որպես աֆրոդիզիակ. այն ոչ միայն ուժեղացնում է սեռական ցանկությունը, այլև մեծացնում է սպերմատոզոիդների ակտիվությունը, այնպես որ այն ամբողջովին կարող է օգնել երեխա բեղմնավորելու ժամանակ:

Որոշ մարդկանց համար մեղրը կարող է նաև վնասակար լինել. առաջին հերթին այն վնասակար է ալերգիկ հիվանդների համար: Մեղրի օգտագործումը կարող է թոքերի այտուցի հանգեցնել և նույնիսկ շնչահեղձության, ուստի, եթե Դուք նախկինում երբևէ մեղր չեք օգտագործել, փորձեք այ ոչ մեծ չափաբաժնով: Եթե ալերգիա չառաջանա, կարող եք վստահորեն մեղրը ներառել սեփական սննդակարգի մեջ:

Վրեժ Հովսեփյան