Թուրքիայի հայ համայնքի ոտնահարված իրավունքների խորհրդանիշը դարձած «Արմեն» որբանոց-ճամբարը վերադարձվեց Գեդիկփաշայի հայ բողոքական եկեղեցու հիմնադրամին։ Անհրաժեշտ թղթաբանական գործընթացներն արդեն ավարտվել են։
«Ակօս»-ն անդրադարձել է որբանոցի պատմությանը, դրա համար մղված պայքարին և կառույցի հետագա ճակատագրին։
«Արմեն» ճամբարը հայ համայնքի հիշողության ամենակարևոր կառուցներից մեկն է։ Թուրզլայում գտնվող այս հայկական մանկական ճամբարը տարիներ շարունակ հեռվից Ստամբուլ եկող շատ երեխաների համար տուն է դարձել։ Հրանտ Գյուզելյանի գլխավորությամբ ստեղծված այս ճամբարի կայացման գործում Հրանտ Դինքն ու նրա կինը՝ Ռաքել Դինքը, իրենց մեծ ներդրումն են ունեցել։
Մասնավորեցված ճամբարի սեփականատեր Ֆաթիհ Ուլուսոյը 2015 թվականի մայիսի 6-ին սկսել էր քանդել այն, սակայն քանդման աշխատանքները դադարեցվել էին բողոքի մեծ ալիքի պատճառով։
Դրանից հետո քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու քաղաքական գործիչները սկսեցին բանակցել վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ։ Քանի դեռ այդ ընթացքը շարունակվում էր, «Նոր զարթոնք» կազմակերպությունն ու ստեղծված «Արմեն» ճամբարի դիմադրության խումբը սկսեցին հերթապահություն իրականացնել՝ հնարավոր քանդումը կանխելու համար։ 175 օր տևած այդ հերթապահության ընթացքում ակտիվիստների դեմ ուղղված 2 հարձակում տեղի ունեցավ։
«Արմեն» որբանոց-ճամբարը վերադարձնելու գործընթացի կազմակերպիչներից Հարութ Օզերն «Ակօս»-ին պատմել է, որ իրենց շատ է օգնել երիտասարդների դրական էներգիան ու նշել, որ տարածքը հետագայում կարող է օգտագործվել բացառապես որպես մանկական ճամբար։
«Երբ սկսեցինք գործընթացը, մենք պահանջում էինք, որ սա միայն որպես մանկական ճամբար օգտագործվի։ Կողմերն ընդունեցին։ Սեփականատերն այդ պայմանով նվիրաբերեց, նա դեմ էր, որ այս վայրը եկամուտ ստանալու նպատակով օգտագործվի։ Այդպես էլ լինելու է։ Եթե կարողանանք, եթե ձեռք ձեռքի տանք՝ ամառն այնտեղ երեխաներ կտանենք»,-ասել է նա։
Տպավորություններով կիսվել է նաև Հրանտ Դինքի այրին։ «Ուրախանում ենք, դա մեր իրավունքն է։ Ամուսինս 1996 թվականից դա էր ասում։ Մինչ այժմ անընդհատ դա է ասվել։ Շնորհակալ ենք բոլոր աջակցողներին, համարձակվողներին։ Դեռ բռնագրավված շատ գույք կա։ Մաղթում եմ, որ սա օրինակ լինի բոլորի համար։ Լավատես ենք։ Ցեղասպանության 100-ամյակի տարում ճամբարի վերադարձն առանձնակի նշանակություն է ունենում»,-ասել է Ռաքել Դինքը։
Գեդիկփաշայի հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի ղեկավար Գրիգոր Աղաբալօղլուն նշել է, թե այսուհետ իրենց անելիքը հստակ է։ «Նույնությամբ վերակենդանացնելու ենք։ Անհնար է, որ այս տեսքով մնա։ Այն ավերակ է դարձել։ Դրա տեղում դրվելու են հին հիշողությունները, վերականգնվելու է և դարձյալ ծառայելու է նույն նպատակին»,-ասել է նա։
Այս թեմայով
Կորոնավիրուսային վարակը խախտում է օրգանիզմի բջիջներում էներգիայի արտադրությունը. PNAS
Temu-ն հրահրում է չպլանավորված գնումներ և ձևավորում է կախվածություն․ ԵՄ-ն հետաքննություն կսկսի
Հայաստանում չկա նույնիսկ մեկ մարդ, որի անձնական կարիքների համար ՀՀ պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում. Փաշինյան
Գիտությունը միավորում է Սանկտ Պետերբուրգն ու Հայաստանը
Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները
«Ուղեւորից ուղեվարձ ես ուզում, ասում են՝ գնա Նիկոլից ուզի». Վարորդները գործադուլ են անում
ԱՄՆ-ը Բայդենի օրոք պարտավորվել է Կիեւին տրամադրել 62 մլրդ դոլարի ռազմական օգնություն
Սուրեն Պապիկյանը մեկնել է ԱՄՆ
ԱՄՆ-ը չի փոխում ուժերի դասավորությունը Սիրիայում ահաբեկիչների պատճառով. Պենտագոն
Ողբերգական վթար՝ Էջմիածին-Արմավիր ճանապարհին. 1 հոգի կյանքից զրկվել է, 6-ը վիրավոր են
Սելարայանն ընդգրկվել է Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի խորհրդանշական հավաքականում
Ինչու են ՔՊ-ականները Բաբկեն Թունյանի ԱԺ սենյակում «մինի խնջույք» կազմակերպել. «Ժողովուրդ»
Փաշինյանը նոր դրամաներ է պատրաստում. «Հրապարակ»
Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջեւ ու ներողություն խնդրել. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»
Պուտինը Փեզեշքիանի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը
Արսեն Թորոսյանը նախարարին պաշտոնանկ անելու պլաններ ունի. «Ժողովուրդ»
Մեքենաների շարասյուներով և թիկնապահներով պտտվողներ չեն լինի․ ՆԳՆ-ն գործընթաց է մեկնարկել. «Ժողովուրդ»
Դեկտեմբերի 3-ի աստղագուշակը
Եղանակը Հայաստանում
Սիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ. Լրատվամիջոց
Չինաստանն ու Ռուսաստանը համատեղ օդային պարեկություն են անցկացրել
Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի. եթե գոնե մի քանի տարի կարողանանք դիմադրել, սեփական ժողովուրդը կսրբի Ալիևին. «Հայաքվե»
Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները
Իտալիայի առաջնություն․ Մեկնարկում է 14-րդ տուրը
Սիրիայում սպանվել է առնվազն 400 զինյալ, որոնք հարձակվել էին Հալեպի և Իդլիբի վրա
ԱՄՆ-ը Բայդենի օրոք պարտավորվել է Կիեւին տրամադրել 62 մլրդ դոլարի ռազմական օգնություն
Պուտինը Փեզեշքիանի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը
Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները
Ես ակնկալում եմ կոշտ արձագանք եվրոպական մայրաքաղաքներից՝ կապված Վրաստանի իրավիճակի հետ. Զուրաբիշվիլի
Թրամփը հանդիպել է Մարկ Ցուկերբերգի հետ
Վրաստանի նախագահը ցույցի ժամանակ կանգնել է ոստիկանների և ցուցարարների արանքում. դուք ծառայում եք ՌԴ-...
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ողբերգական վթար՝ Էջմիածին-Արմավիր ճանապարհին. 1 հոգի կյանքից զրկվել է, 6-ը վիրավ...
1
Մեքենաների շարասյուներով և թիկնապահներով պտտվողներ չեն լինի․ ՆԳՆ-ն գործընթաց է մ...
2
Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջեւ ու ներողություն խնդրել. բացառիկ...
3
Temu-ն հրահրում է չպլանավորված գնումներ և ձևավորում է կախվածություն․ ԵՄ-ն հետաքն...
4
Փաշինյանը նոր դրամաներ է պատրաստում. «Հրապարակ»
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
Ինչու են ՔՊ-ականները Բաբկեն Թունյանի ԱԺ սենյակում «մինի խնջույք» կազմակերպել. «Ժողովուրդ»
Փաշինյանը նոր դրամաներ է պատրաստում. «Հրապարակ»
Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջեւ ու ներողություն խնդրել. բացառիկ մանրամասներ. «Ժողով...
Արսեն Թորոսյանը նախարարին պաշտոնանկ անելու պլաններ ունի. «Ժողովուրդ»
Մեքենաների շարասյուներով և թիկնապահներով պտտվողներ չեն լինի․ ՆԳՆ-ն գործընթաց է մեկնարկել. «Ժողովուրդ...