LifeNews-ը իրավապահ մարմիններից տեղեկացել է, որ Բաշկիրիայում 7 հայի վրա կրակ բացած անձանցից 5-ի ինքնությունը պարզվել է: Ինչպես տեղեկանում ենք աղբյուրից, բոլոր հետախուզվողները տեղացիներ են: Հրապարակվել է նաև հետախուզվողների անունները.

Խանով Ա.

Լիսովսկի Ս.

Ռախիմկուլով Ե.

Գորյաչեվ Մ.

Մամեդով Շ. 

Ներկայումս պարզվում են հարձակմանը մասնակցած այլ անձանց ինքնությունները:

Նշենք նաև, որ Բաշկիրիայում 7 հայի ուղղությամբ կրակ բացած անձնավորություններին ֆիքսել են տեսախցիկները: Նրանք եղել են 8 հոգով:

Մահացած հայազգի Ա. Սարգսյանի հայր Համլետ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքնուրույն կգտնի և հաշվեհարդար կտեսնի ավտոսերվիսի վրա հարձակված անձանց, եթե նրանց չհայտնաբերեն 1 օրվա ընթացքում: