LifeNews-ը իրավապահ մարմիններից տեղեկացել է, որ Բաշկիրիայում 7 հայի վրա կրակ բացած անձանցից 5-ի ինքնությունը պարզվել է: Ինչպես տեղեկանում ենք աղբյուրից, բոլոր հետախուզվողները տեղացիներ են: Հրապարակվել է նաև հետախուզվողների անունները.
Խանով Ա.
Լիսովսկի Ս.
Ռախիմկուլով Ե.
Գորյաչեվ Մ.
Մամեդով Շ.
Ներկայումս պարզվում են հարձակմանը մասնակցած այլ անձանց ինքնությունները:
Նշենք նաև, որ Բաշկիրիայում 7 հայի ուղղությամբ կրակ բացած անձնավորություններին ֆիքսել են տեսախցիկները: Նրանք եղել են 8 հոգով:
Մահացած հայազգի Ա. Սարգսյանի հայր Համլետ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքնուրույն կգտնի և հաշվեհարդար կտեսնի ավտոսերվիսի վրա հարձակված անձանց, եթե նրանց չհայտնաբերեն 1 օրվա ընթացքում: