Խորհրդային միության փլուզումից հետո ՀՀ-ը որպես իր ռազմաքաղաքական գործընկեր ընտրել է ՌԴ-ին: 1992թ.-ին ստորագրվել է ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի մասին համաձայնագիր, իսկ 1995-ին այն լիովին թարմացվեց և ՀՀ-ում 25 տարի ժամկետով ձևավորվեց 102-րդ ռազմաբազան: Բայց 2010թ.-ին Հայաստան ժամանած ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը երկարաձգեց ռազմաբազայի մասին պայմանագիրը մինչև 2044թ.-ը- Երևան Նյուզի (YN.am) հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Մեզ համար կարևոր է նաև այն, որ Ռուսաստանը, բացի հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները պաշտպանելուց, պետք է պաշտպանի նաև հայ-ադրբեջանական և հայ-վրացական սահմանները: Սա կարևոր է այնքանով, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Ադրբեջանը սիստեմատիկ խախտում է զինադադարը ոչ միայն Արցախի սահմանագծում, այլ նաև հայ-ադրբեջանական սահմանին և ռմբակոծում է հայկական գյուղեը:
Քաղաքագետը ցավով նշեց, որ մեր ռազմաքաղաքական գործընկերը վերջին տարիներին շատ ակտիվ համագործակցում է Ադրբեջանի հետ՝ սպառազինությունների առք ու վաճառքի առումով: Նրանց համագործակցությունը հասնում է 1.5 միլիարդ դոլարի:
Իսկ ինչու՞ է Հայստանը շարունակում համագործակցել Ռուսաստանի հետ:
Մենք ստիպված ենք համագործակցել Ռոսաստանի հետ, որովհետև ուրիշ կոնկրետ երաշխավոր Հայաստանը չունի այս տարածաշրջանում: Հիմա շատ բարդ ժամանակաշրջան է: Եվս մեկ հանգամանք պետք է նշեմ դրական առումով. այն, որ մենք կարող ենք ավելի էժան ռազմամթերք գնել Ռուսաստանից, քան Ադրբեջանը։ Բայց խնդիրը նրանոմ է, որ ՀՀ-ը ունի շատ սուղ ֆինանսական միջոցներ և չի կարող գնել այնքան քանակությամբ ռազմամթերք, որքան Ադրբեջանը:
Հարցին, որ վերջին շրջանում Ռուսաստանի մասին քննադատությունները շատացել են Հայաստանի բնակչության տարբեր շերտերում, Գագիկ Համբարյանը պատասխանեց.
Դիվանագիտական առումով շատ մեծ խնդիրներ կան: Դրանցից մեկն այն է, որ Ադրբեջանը միշտ ցանկանում է Ռուսաստանը ներկայացնել որպես մի երկիր, որը Մինսկի խմբի համանախագահ լինելով իբր թե պաշտպանում է Հայաստանի շահերը: Բայց դա իրականում այդպես չէ: ես շատ եմ լսել, որ նույն թուրք մասնագետները, երբ գալիս են սեմինարների, անընդհատ ուզում են համեմատականներ մտցնել հայ-ռուսական և ադբեջանաթուքական հարաբերությունների առումով: Ես իհարկե միշտ նշում եմ, որ Ռուսաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, շատ սերտ ռազմական և տնտեսական կապեր կան նրանց միջև:
Բայց միևնույն է թուրք-ադրբեջանական տանդեմը միջազգային ասպարեզում ցանկանում է ներկայացնել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները որպես հակաադրբեջանական: Դա է պատճառը, որ Ռուսաստանը ստիպված է ավելի զգույշ գործել: