Բաղադրիչներ
ալյուր – 2 բաժակ
ձու – 1 հատ
կարագ – 50գր
թթվասեր – 3ճ/գդ
շաքարավազ – 80գր+160գր
սոդա – 1/2 թ/գդ
աղ – 1 պտղունց
նարինջ – 1 հատ
օսլա (крахмал) – 1ճ/գդ
Պատրաստման եղանակ
Նարինջով թխվածքաբլիթ պատրաստելու համար անհրաժեշտ է կարագը խառնել 80գր շաքարավազի հետ, ավելացնել թթվասերը, ձուն, սոդան, աղը և ալյուրը: Ամբողջը լավ խառնել և ստացված խմորը տեղափոխել սառնարան:
Միջուկի համար նարինջը կտրատել շերտերով առանց կեղևազրկելու և խառնել բլենդերում 160գր շաքարավազի և օսլայի հետ:
Խմորը հանել սառնարանից, բացել գրտնակով, վրան լցնել միջուկը, փաթաթել ռուլետի նման և 30 րոպեով տեղափոխել սառնարան:
Այնուհետև կտրատել ռուլետը 3սմ լայնության շերտերով և շարել բուսայուղով պատված տապակի վրա:
Թխել ջեռոցում 15-20 րոպե 220 աստիճանում:
Նարինջով թխվածքաբլիթ ռուլետի տեսքով երեկոյան թեյախմության համար:
Շեֆ Խոհարար