Բաղադրիչներ
թխվածքաբլիթ - 300գր (փխրուն)
կարագ - 80գր
խտացրած կաթ - 400մլ
ձու - 3 հատ (դեղնուց)
կիտրոն - 1/2 հատ
Պատրաստման եղանակ
Կտրատում ենք թխվածքաբլիթը, ավելացնում ենք խորանարդիկներով կտրատված սառը
կարագը ու, ձեռքերով տրորելով, վերածում զանգվածը փշրանքի:
Ստացված զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ և թխում 15 րոպե 180 աստիճանում:
Հարում ենք ձվի դեղնուցներն ու խտացրած կաթը, ապա կրեմի մեջ քամում ենք
կիտրոնի հյութը և շարունակում հարել ևս 5 րոպե:
Հանում ենք թխվածքը ջեռոցից, վրան լցնում կրեմը, գդալով հարթեցնում և կրկին դնում ջեռոցի մեջ 10 րոպեով:
Պատրաստի թխվածքը հանում ենք ջեռոցից, թողնում, որ սառչի և մատուցում:
Մատուցելիս զարդարեք խտացրած կաթով թխվածքը հատապտուղներով, կտրատված մրգերով կամ քերած շոկոլադով: