Բաղադրիչներ
կաթնաշոռ - 200գր
խմորիչ - 1թ/գդ
կաթ - 100մլ
շաքարավազ - 50գր
ձու - 1 հատ
վանիլին - 1թ/գդ
ալյուր - 250-300գր
ձիթայուղ - 1ճ/գդ
ջեմ դեղձի - 200գր
աղ - մեկ պտղունց
Պատրաստման եղանակ
Լուծում ենք խմորիչը տաք կաթի մեջ և թողնում 15 րոպե:
Առանձին ամանի մեջ խառնում ենք շաքարավազը, կաթային զանգվածը, կաթնաշոռը, աղը, վանիլինը, ալյուրն ու ձուն և հունցում փափուկ խմոր: Ապա խմորից պատրաստում ենք գունդ, վրան քսում ձիթայուղը ու դնում ցելոֆանի մեջ, որ հանգստանա 1 ժամ տաք վայրում:
Բաժանում ենք խմորը 3 գնդի, յուրաքնաչյուր գունդը գրտնակում ենք ու բացում կլոր շերտով: Բացված խմորի շերտերը կտրատում ենք եռանկյունիների տեսքով:
jemov-bulki-xxunj-2
Յուրաքանչյուր եռանկյունու լայն հատվածում դնում ենք մեկական գդալ ջեմ և փաթաթում ռուլետի տեսքով, ապա միացնում ենք խմորի ծայրերը իրար ու դնում ենք պերգամենտային թղթով պատած տապակի վրա, վրան քսում ենք հարած ձուն և թխում ջեռոցում 13-15 րոպե 220 աստիճանում:
jemov-bulki-xxunj-3
Պատրաստի բուլկիները, թողնում ենք որ սառչի և մատուցում:
jemov-bulki-xxunj-4
Մատուցելիս ջեմով բուլկի խխունջների վրա շաղ տվեք շաքարի փոշի:

Շեֆ Խոհարար